Ֆեդերիկո Գարսիա Լորկա/Բանաստեղծություններ

ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԵՐԳԸ

Կադիսից մինչև ՋիբրալթարԻնչ լավ է ուղին,Ծանոթ է ծովինՀառաչանքը իմ:

Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:
Կադիսից մինչև  է պատած իմ ուղին,Ծանոթ է հովտինՀառաչանքը իմ:
Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:
Սևիլիայից մինչև ԿարմոնաԴանակներ չենք պահումՄենք մեր մոտ,Կտրելով սահում է լուսինըԵվ օդը ներկում է արյունով:
Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:
Անտերունչ աղի հանքերի կողքովՍեր իմ, անցնում եմ առանց քեզ,Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերովԻմ մեռած սիրո մասին կպատմես:
Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:
Կադիս, խեղդում է քեզ ծովը,Կադիս, փոխիր քո ուղին,Կանգնիր Սևիլիա,Թե չէ կկորչի գետում քո հոգին:
Օ, տղա,Օ, աղջիկ,Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկԵվ հրապարակում ինչ ցուրտ է:
Թարգմանությունը՝ Հովհաննես Գրիգորյանի

ԼՌՈւԹՅՈւՆ

Լսիր, ընկեր, լռությունը:ԼռությունըԼիքն է կանչով ալիքներիԵվ լեռների արձագանքով:Լռությունըխոնարհել էԴեմքը հողին:


Ու՞Ր ԵՍ ՓԱԽՉՈւՄ, ԳԵՏ

— Ու՞ր ես փախչում, գետ:
— Ես փափուկ հունովՓախչում եմ հեռու ափերը ծովի:
— Իսկ դու, ծով, այդպես դու ու՞ր ես փախչում:- Փախչում եմ դեպի հորիզոնն ամպոտ -խաղաղ գետախորշ փնտրելով այսպես:

— Զմրուխտյա բարդի, իսկ դու ի՞նչ կասես:
— Ես ոչինչ, ոչինչ չեմ պատասխանի:Ես… դողում եմ, տես:


ՀՐԱԺԵՇՏ

Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:
Ուրախ պատանին նարինջ է քաղում:(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):
Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:(Ես պատշգամբից լսում եմ նրան):
Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:


ԾՈՎԱՅԻՆ ԽԵՑԻ

Այսօր ինձ տվին ծովային խեցի:
Նրա մեջԱյն նույն ծովն էր աղմկում,Որը ծփում էր քարտեզի վրա:Իմ սիրտըԼցվեց ջրով, որի մեջՄութի, արծաթիՁկներ են լողում:
Այսօր ինձ տվին ծովային խեցի:


ԵՎՍ ՄԻ ԵՐԳ

Քունը չքացավ-թռավ անհավետ…Մութ երեկոյան, անձրևի պահին,Իմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ օրորվում է ճյուղերից կախված:
Խամրած դաշտերի և այգիներիՀաշտարարական պաղ տխրության մեջԻմ ձայնը լռեց, մարեց առհավետ,Ախ, քունը, քունը չքացավ անհետ:Աստված իմ, աստված: Առմիշտ, առհավետ:
Թռչում է ձյունը հարթավայրերով,Ու վախենում է,Դողում է ինքնախաբեությունս,Թե կմոլորվի ամայի հեռվում,Կսուզվի մռայլ մշուշների մեջ:
Ջրերն ինձ համար տխուր երգեցին,Քունը չքացավ — թռավ առհավետ:Ու՞ր է աշխարհը անսահման քնի,Ծնված անհաստատ մշուշների մեջ:Իսկ մշուշը ցուրտ, մշուշը — միայնՇնչառությունն է հոգնած ձյուների:
Իմ եղանակը հնչում է, երգում:Ու  երեկոյան, մութ, մառախլապատ,Ցուրտ երեկոյանԻմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ շիթ առ շիթԽամրած ճյուղերից թափվում է ներքև:


ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ

Խնձորի ծառ,Քո ճյուղքի մեջ
Թռչուններ կան և ստվերներ:Սլանում է իմ երազը,Լուսնից իջնում քամու թևին:
Խնձորի ծառ:Կանաչել են քո ձեռքերը:
Ճերմակ քունքերը հունվարիՄարտին էլ դեռ երևում են:
Խնձորի ծառ…(Մարած քամի)
Խնձորի ծառ…(Մի մեծ երկինք):


ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ

Կանաչ երկնքի կանաչ խորքերումԿանաչ աստղերի փայլեր կան կանաչ:Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:
Ձուլվել են բարձր աշտարակներըՑուրտ մշուշներին:Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:Պատուհանները փակ են հիրավի:
Կանաչ երկնքումԼողում են հարյուր վառ-կանաչ աստղերՈւ չեն նկատում հարյուր սպիտակԱշտարակները ծածկըված ձյունով:
Եվ որպեսզի իմ տագնապներն ամենԹվան ավելի բուռն ու կենարար,Իմ տագնապները ես պիտի ներկեմԿարմիր ժպիտով:
ԱՎԱՂՆոճու սև ստվերը տնքում է,Գիշերվա քամու դեմ օրորվում:
(Ինձ մենակ թողեցեքԴաշտերում):
Ամեն ինչ խզվել է աշխարհում,Ամեն ինչ լցվել է լռությամբ:
(Ուզում եմ մեն-մենակ արտասվելԴաշտերում):
Խարույկի, խարույկի սուր լույսիցՄութ հեռուն ընկել է վիրավոր:
(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,Միայնակ,Մենավոր…):


ԱՐՁԱԳԱՆՔ

Առավոտն արդենԾաղկի պես բացվեց:
(Հիշո՞ւմ եսԴողդոջ աղջամուղջը դու):
Շապուհը լուսնի՝Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:
(Հիշո՞ւմ եսՄաշվող հայացքն ամառվա):


ԿՈՐԴՈՎԱՅԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈւՄ

(Սովորական գիշերային տեսարան)
Ծանրորեն իջավ գիշերը մռայլ:Տան լուսամուտներն ամուր փակեցինԵվ պաշտպանվեցին աստղերի լույսից:Սենյակում մեռած աղջիկն է քնել.Եվ կարմիր վարդն է թաքնվել նրաՍև մազերի մեջ:Եվ լուսամուտի վանդակի վրաՎեց սոխակ նրա կորուստն են ողբում:
Եվ հեռանում եմ մարդիկ հառաչով:Եվ կիթառներն են քամու դեմ հնչում:
ՀԻՄԱՐ ԵՐԳ- Մայրիկ,Ուզում եմ լինել մետաղից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի:

1912թ. ընտանիքի հետ- Մայրիկ,Ուզում եմ լինել կաթիլքից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի:
— ԱսեղնագործիրԻնձ բարձի վրա:- Շատ լավ:Անպատճառ:


ԱՂՋԿԱ ԱԿԱՆՋԻՆ

Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել:
Միայն նայեցիՔո աչքերի մեջԵվ տեսա. այնտեղ,Քեփյուռից, լույսիցՈւ բախտից հարբած,Օրորվում էինԵրկու ոսկի ծառ:
Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել:


ՆԱ ՄԵՌԱՎ ԼՈւՍԱԲԱՑԻՆ

Գիշերն ունի չորս լուսինՈւ մի ծառ մենակ,Ծառի տակ մեն մի ստվեր,Ծառին՝ մեն մի հավք:
Համբույրիդ հետքն է դեմքիս,Իսկ առուն հովինՀամբուրում ու չի թողնումՀետք բոլորովին:
«Չէ» քո տվածն եմ տանումԻմ ափի մեջ տաք,Մոմե լիմոն է կարծես,Բոլորովին խակ:
Չորս լուսին ու մեն մի ծառՈւնի գիշերս:Ասեղների վրա էԱռաջին սերս:


ԵՐԲ ԻՋՆՈւՄ Է ԼՈւՍԻՆԸ

Երբ ելնում է լուսինը,Զանգակները լռում,Պատկերվում է կածանըԱնանց թավուտներում:
Երբ ելնում է լուսինը,Ծովն է հողին տիրում,Սիրտը հեռվում մոռացված
Մի կղզի է թվում:
Ոչ ոք լուսնյակ գիշերով,Չէ, չի ուտում նարինջ,Խակ պտուղներ են ուտումԵվ պտուղներ սառած:
Երբ ելնում է լուսինըԴեմքով միապաղաղ,Զամբյուղներում ողբում ենԴրամները արծաթ:


ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԿՈւ ԼՈւՍԻՆ

Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:
Ուր էր թե հարավից գային հովերն արթուն,Փաթաթվեին բարդուն:
Ուր էր թե ամեն սիրտ, ամեն մի սիրտ բերերՀառաչանքի ծիլեր:
Ուր էր թե փռվեին տանիքների առաջՍտվերները կանաչ:
Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:
*Երեկոն իր խոր, խաղաղ կապույտովՄադրիգալներ է երգում նարինջին:
Երգում է փոքրիկ քույրս կիսաձայն«Երկիրն ինչքան է նման նարինջի»:
Լուսինն ասում է, լացը զսպելով.«Ես էլ եմ ուզում, որ նարինջ լինեմ»:
«Բայց դա, զավակս, անհնարին է,Թեկուզ վարդագույն ու թարմ ես այդքան:Դու լիմոն անգամ չես կարող լինել:Ցավալի է շատ»:


ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ

Սարսափելի էԳիշերել մեռնող տերևների հետ,Սարսափելի է անպտուղ դաշտումՄնալ միայնակ.Ախ, եթե, եթեԻնձ չարթնացնես,Պաղ ես մնալու դու իմ սրտի մեջ:
Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվից հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:
Քո մանյակի մեջԱրշալույսների փայլերն են պահված:Ինչո՞ւ ես թողնումԻնձ հեռու ճամփին:Դու կհեռանաս,Եվ իմ թռչունը լաց ու կոծ կանի,Խաղողի այգիննՉի լցվի հյութով:
Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:
Եվ չես իմանա,Ձյունե իմ թիթեռ,Թե ինչքան պայծառ էին շողշողումԱստղերն իմ սիրո:
Լուսայգն է բացվում,Անձրև է գալիս,
Եվ չոր ճյուղերիցԲներն են թափվում:
Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s