The Tatev Monastery (Armenian: Տաթևի վանք Tat’evi vank’) is a 9th-century Armenian Apostolic monastery located on a large basalt plateau near the Tatev village in Syunik Province in southeastern Armenia. The term “Tatev” usually refers to the monastery. The monastic ensemble stands on the edge of a deep gorge of the Vorotan River. Tatev is known as the bishopric seat of Syunik and played a significant role in…
Month: Նոյեմբերի 2019
ՕՏՏՈ ՖՈՆ ԲԻՍՄԱՐԿ
Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։ Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ յունկերների շահերի…
10 Most Beautiful Churches in Armenia That You Must Visit
Armenia being one of the oldest countries in the world was also the first country to adopt Christianity as its state religion back in 301 AD (that’s more than 1,700 years ago!). Its millennium old monasteries can usually be found situated on highlands amongst picturesque landscapes where they are less vulnerable to attacks. Armenia, also known as the…
Interesting Facts about Armenia
1. Chess is a compulsory subject in schools. In Armenian schools all students have to take chess as a compulsory subject and there are even exams for it! 2. Armenia was the first country which adopted Christianity as a state religion. Cristianity was adopted in Armenia in 301AD as a state religion.Today, 97% of the population are…
Առաջադրանք
Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց._ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ…
Առաջադրանք-հայոց լեզվից
գիտակ,կարապետ,ընկնավոր,առաջնորդ,քաջք,գոտեմարտիկ,գեղապաշտ,ըմբիշտ,դշխո, քաջք-դեվ դշխո-գոտեմարտիկ ընկնավոր-դիվահար դրասանգ,նժույգ,նախճիր,եղրևանի,դիպակ,յասաման,սյուք,եղերն,եղեգն,եղերերգ,շամբ,երիվար,ծաղկաշղթա,զեփյուռ դրասանգ-դրասանգ նժույգ-երիվար յասաման-եղրևանի զեփյուռ-սյուք նախճիր-եղերն եղեգն-շամբ Գավաթ,տենդ,նստվածք,գոմ,թել,նախասրահ,գավիթ,դերձան,գահույք,փարախ,մրուր,դողերոցք,գլան,ըմպանակ գավաթ-ըմպանակ տենդ-դողէրոցք դերձան-թել փարախ-գոմ գավիթ-նախասրահ մրուր-նստվածք գլան-լիսեռ Ագի,եղջյուր,ազդր,քթանցք,ճիրան,վարս,մկան,ռունգ,պոչ,կոտոշ,մագիլ,անութ,ճանկ,ձետ,գես,պինչ,պոզ,մազ մագիլ-ճանկ,ճիրան ագի-պոչ-ձետ ազդր-մկան քթանցք-ռունգ պինչ գես-մազ-վարս եղջյուր-պոզ-կոտոշ
Ֆեդերիկո Գարսիա Լորկա/Բանաստեղծություններ
ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԵՐԳԸ Կադիսից մինչև ՋիբրալթարԻնչ լավ է ուղին,Ծանոթ է ծովինՀառաչանքը իմ: Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:Կադիսից մինչև է պատած իմ ուղին,Ծանոթ է հովտինՀառաչանքը իմ:Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:Սևիլիայից մինչև ԿարմոնաԴանակներ չենք պահումՄենք մեր մոտ,Կտրելով սահում է լուսինըԵվ օդը ներկում է արյունով:Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:Անտերունչ աղի հանքերի կողքովՍեր իմ, անցնում եմ առանց քեզ,Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերովԻմ մեռած սիրո մասին կպատմես:Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:Կադիս, խեղդում է քեզ ծովը,Կադիս, փոխիր քո ուղին,Կանգնիր Սևիլիա,Թե չէ կկորչի գետում քո հոգին:Օ, տղա,Օ, աղջիկ,Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկԵվ հրապարակում ինչ ցուրտ է:Թարգմանությունը՝ Հովհաննես Գրիգորյանի ԼՌՈւԹՅՈւՆ Լսիր, ընկեր, լռությունը:ԼռությունըԼիքն է կանչով ալիքներիԵվ լեռների արձագանքով:Լռությունըխոնարհել էԴեմքը հողին: Ու՞Ր ԵՍ ՓԱԽՉՈւՄ, ԳԵՏ — Ու՞ր ես փախչում, գետ:— Ես փափուկ հունովՓախչում եմ հեռու ափերը ծովի:— Իսկ դու, ծով, այդպես դու ու՞ր ես փախչում:- Փախչում եմ դեպի հորիզոնն ամպոտ -խաղաղ գետախորշ փնտրելով այսպես: — Զմրուխտյա բարդի, իսկ դու ի՞նչ կասես:— Ես ոչինչ, ոչինչ չեմ պատասխանի:Ես… դողում եմ, տես: ՀՐԱԺԵՇՏ Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:Ուրախ պատանին նարինջ է քաղում:(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:(Ես պատշգամբից լսում եմ նրան):Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի: ԾՈՎԱՅԻՆ ԽԵՑԻ Այսօր ինձ տվին ծովային խեցի:Նրա մեջԱյն նույն ծովն էր աղմկում,Որը ծփում էր քարտեզի վրա:Իմ սիրտըԼցվեց ջրով, որի մեջՄութի, արծաթիՁկներ են լողում:Այսօր ինձ տվին ծովային խեցի: ԵՎՍ ՄԻ ԵՐԳ Քունը չքացավ-թռավ անհավետ…Մութ երեկոյան, անձրևի պահին,Իմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ օրորվում է ճյուղերից կախված:Խամրած դաշտերի և այգիներիՀաշտարարական պաղ տխրության մեջԻմ ձայնը լռեց, մարեց առհավետ,Ախ, քունը, քունը չքացավ անհետ:Աստված իմ, աստված: Առմիշտ, առհավետ:Թռչում է ձյունը հարթավայրերով,Ու վախենում է,Դողում է ինքնախաբեությունս,Թե կմոլորվի ամայի հեռվում,Կսուզվի մռայլ մշուշների մեջ:Ջրերն ինձ համար տխուր երգեցին,Քունը չքացավ — թռավ առհավետ:Ու՞ր է աշխարհը անսահման քնի,Ծնված անհաստատ մշուշների մեջ:Իսկ մշուշը ցուրտ, մշուշը — միայնՇնչառությունն է հոգնած ձյուների:Իմ եղանակը հնչում է, երգում:Ու երեկոյան, մութ, մառախլապատ,Ցուրտ երեկոյանԻմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ շիթ առ շիթԽամրած ճյուղերից թափվում է ներքև: ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ Խնձորի ծառ,Քո ճյուղքի մեջԹռչուններ կան և ստվերներ:Սլանում է իմ երազը,Լուսնից իջնում քամու թևին:Խնձորի ծառ:Կանաչել են քո ձեռքերը:Ճերմակ քունքերը հունվարիՄարտին էլ դեռ երևում են:Խնձորի ծառ…(Մարած քամի)Խնձորի ծառ…(Մի մեծ երկինք): ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ Կանաչ երկնքի կանաչ խորքերումԿանաչ աստղերի փայլեր կան կանաչ:Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:Ձուլվել են բարձր աշտարակներըՑուրտ մշուշներին:Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:Պատուհանները փակ են հիրավի:Կանաչ երկնքումԼողում են հարյուր վառ-կանաչ աստղերՈւ չեն նկատում հարյուր սպիտակԱշտարակները ծածկըված ձյունով:Եվ որպեսզի իմ տագնապներն ամենԹվան ավելի բուռն ու կենարար,Իմ տագնապները ես պիտի ներկեմԿարմիր ժպիտով:ԱՎԱՂՆոճու սև ստվերը տնքում է,Գիշերվա քամու դեմ օրորվում:(Ինձ մենակ թողեցեքԴաշտերում):Ամեն ինչ խզվել է աշխարհում,Ամեն ինչ լցվել է լռությամբ:(Ուզում եմ մեն-մենակ արտասվելԴաշտերում):Խարույկի, խարույկի սուր լույսիցՄութ հեռուն ընկել է վիրավոր:(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,Միայնակ,Մենավոր…): ԱՐՁԱԳԱՆՔ Առավոտն արդենԾաղկի պես բացվեց:(Հիշո՞ւմ եսԴողդոջ աղջամուղջը դու):Շապուհը լուսնի՝Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:(Հիշո՞ւմ եսՄաշվող հայացքն ամառվա): ԿՈՐԴՈՎԱՅԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈւՄ (Սովորական գիշերային տեսարան)Ծանրորեն իջավ գիշերը մռայլ:Տան լուսամուտներն ամուր փակեցինԵվ պաշտպանվեցին աստղերի լույսից:Սենյակում մեռած աղջիկն է քնել.Եվ կարմիր վարդն է թաքնվել նրաՍև մազերի մեջ:Եվ լուսամուտի վանդակի վրաՎեց սոխակ նրա կորուստն են ողբում:Եվ հեռանում եմ մարդիկ հառաչով:Եվ կիթառներն են քամու դեմ հնչում:ՀԻՄԱՐ ԵՐԳ- Մայրիկ,Ուզում եմ լինել մետաղից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի: 1912թ. ընտանիքի հետ- Մայրիկ,Ուզում եմ լինել կաթիլքից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի:— ԱսեղնագործիրԻնձ բարձի վրա:- Շատ լավ:Անպատճառ: ԱՂՋԿԱ ԱԿԱՆՋԻՆ Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել:Միայն նայեցիՔո աչքերի մեջԵվ տեսա. այնտեղ,Քեփյուռից, լույսիցՈւ բախտից հարբած,Օրորվում էինԵրկու ոսկի ծառ:Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել: ՆԱ ՄԵՌԱՎ ԼՈւՍԱԲԱՑԻՆ Գիշերն ունի չորս լուսինՈւ մի ծառ մենակ,Ծառի տակ մեն մի ստվեր,Ծառին՝ մեն մի հավք:Համբույրիդ հետքն է դեմքիս,Իսկ առուն հովինՀամբուրում ու չի թողնումՀետք բոլորովին:«Չէ» քո տվածն եմ տանումԻմ ափի մեջ տաք,Մոմե լիմոն է կարծես,Բոլորովին խակ:Չորս լուսին ու մեն մի ծառՈւնի գիշերս:Ասեղների վրա էԱռաջին սերս: ԵՐԲ ԻՋՆՈւՄ Է ԼՈւՍԻՆԸ Երբ ելնում է լուսինը,Զանգակները լռում,Պատկերվում է կածանըԱնանց թավուտներում:Երբ ելնում է լուսինը,Ծովն է հողին տիրում,Սիրտը հեռվում մոռացվածՄի կղզի է թվում:Ոչ ոք լուսնյակ գիշերով,Չէ, չի ուտում նարինջ,Խակ պտուղներ են ուտումԵվ պտուղներ սառած:Երբ ելնում է լուսինըԴեմքով միապաղաղ,Զամբյուղներում ողբում ենԴրամները արծաթ: ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԿՈւ ԼՈւՍԻՆ Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:Ուր էր թե հարավից գային հովերն արթուն,Փաթաթվեին բարդուն:Ուր էր թե ամեն սիրտ, ամեն մի սիրտ բերերՀառաչանքի ծիլեր:Ուր էր թե փռվեին տանիքների առաջՍտվերները կանաչ:Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:*Երեկոն իր խոր, խաղաղ կապույտովՄադրիգալներ է երգում նարինջին:Երգում է փոքրիկ քույրս կիսաձայն«Երկիրն ինչքան է նման նարինջի»:Լուսինն ասում է, լացը զսպելով.«Ես էլ եմ ուզում, որ նարինջ լինեմ»:«Բայց դա, զավակս, անհնարին է,Թեկուզ վարդագույն ու թարմ ես այդքան:Դու լիմոն անգամ չես կարող լինել:Ցավալի է շատ»: ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ Սարսափելի էԳիշերել մեռնող տերևների հետ,Սարսափելի է անպտուղ դաշտումՄնալ միայնակ.Ախ, եթե, եթեԻնձ չարթնացնես,Պաղ ես մնալու դու իմ սրտի մեջ:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվից հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:Քո մանյակի մեջԱրշալույսների փայլերն են պահված:Ինչո՞ւ ես թողնումԻնձ հեռու ճամփին:Դու կհեռանաս,Եվ իմ թռչունը լաց ու կոծ կանի,Խաղողի այգիննՉի լցվի հյութով:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:Եվ չես իմանա,Ձյունե իմ թիթեռ,Թե ինչքան պայծառ էին շողշողումԱստղերն իմ սիրո:Լուսայգն է բացվում,Անձրև է գալիս,Եվ չոր ճյուղերիցԲներն են թափվում:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:
Alpha Centauri/a triple-star system
Alpha Centauri is a triple-star system.It consists of Alfa centauri A,Alfa Centauri B,and Proximal centauri One of the three starts in Alpha Centauri is Proxima Centauri, which is the nearest star to Earth, except of course for the Sun. The name “Proxima” comes from a Latin word which means “close”. Even though Proxima Centauri is…
Հանրահաշիվ
Առաջադրանք 3 1. Լուծել հավասարումը ա) 5x=0,2 x=-1 բ) ( 1/3)x= ∛ 3 x=-1/3 գ) 4x-2=2*8x-1 x=-2 դ) 54x+1=(0,2)x-6 x=1 ե) (1/3)2x+1+5*(1/3)2x-1=138 զ) (0,125)3-x=2 √2 է) (√0,5)2-x=32 2. Լուծել անհավասարումը ա) (1/3)x ≤27 x≥ -3 x€{-3,+∞ ) բ) 3x+1 * 5x-2<27 x<2 x €(-∞,2 ) …
Ազգ/Ժողովուրդ
Ազգ և ժողովուրդ հասկացությունները,ազգային պետությունների առաջացումը,ձևերը և սկզբունքները: «Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող: Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք…