ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԵՐԳԸ Կադիսից մինչև ՋիբրալթարԻնչ լավ է ուղին,Ծանոթ է ծովինՀառաչանքը իմ: Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:Կադիսից մինչև է պատած իմ ուղին,Ծանոթ է հովտինՀառաչանքը իմ:Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:Սևիլիայից մինչև ԿարմոնաԴանակներ չենք պահումՄենք մեր մոտ,Կտրելով սահում է լուսինըԵվ օդը ներկում է արյունով:Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:Անտերունչ աղի հանքերի կողքովՍեր իմ, անցնում եմ առանց քեզ,Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերովԻմ մեռած սիրո մասին կպատմես:Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:Կադիս, խեղդում է քեզ ծովը,Կադիս, փոխիր քո ուղին,Կանգնիր Սևիլիա,Թե չէ կկորչի գետում քո հոգին:Օ, տղա,Օ, աղջիկ,Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկԵվ հրապարակում ինչ ցուրտ է:Թարգմանությունը՝ Հովհաննես Գրիգորյանի ԼՌՈւԹՅՈւՆ Լսիր, ընկեր, լռությունը:ԼռությունըԼիքն է կանչով ալիքներիԵվ լեռների արձագանքով:Լռությունըխոնարհել էԴեմքը հողին: Ու՞Ր ԵՍ ՓԱԽՉՈւՄ, ԳԵՏ — Ու՞ր ես փախչում, գետ:— Ես փափուկ հունովՓախչում եմ հեռու ափերը ծովի:— Իսկ դու, ծով, այդպես դու ու՞ր ես փախչում:- Փախչում եմ դեպի հորիզոնն ամպոտ -խաղաղ գետախորշ փնտրելով այսպես: — Զմրուխտյա բարդի, իսկ դու ի՞նչ կասես:— Ես ոչինչ, ոչինչ չեմ պատասխանի:Ես… դողում եմ, տես: ՀՐԱԺԵՇՏ Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:Ուրախ պատանին նարինջ է քաղում:(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:(Ես պատշգամբից լսում եմ նրան):Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի: ԾՈՎԱՅԻՆ ԽԵՑԻ Այսօր ինձ տվին ծովային խեցի:Նրա մեջԱյն նույն ծովն էր աղմկում,Որը ծփում էր քարտեզի վրա:Իմ սիրտըԼցվեց ջրով, որի մեջՄութի, արծաթիՁկներ են լողում:Այսօր ինձ տվին ծովային խեցի: ԵՎՍ ՄԻ ԵՐԳ Քունը չքացավ-թռավ անհավետ…Մութ երեկոյան, անձրևի պահին,Իմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ օրորվում է ճյուղերից կախված:Խամրած դաշտերի և այգիներիՀաշտարարական պաղ տխրության մեջԻմ ձայնը լռեց, մարեց առհավետ,Ախ, քունը, քունը չքացավ անհետ:Աստված իմ, աստված: Առմիշտ, առհավետ:Թռչում է ձյունը հարթավայրերով,Ու վախենում է,Դողում է ինքնախաբեությունս,Թե կմոլորվի ամայի հեռվում,Կսուզվի մռայլ մշուշների մեջ:Ջրերն ինձ համար տխուր երգեցին,Քունը չքացավ — թռավ առհավետ:Ու՞ր է աշխարհը անսահման քնի,Ծնված անհաստատ մշուշների մեջ:Իսկ մշուշը ցուրտ, մշուշը — միայնՇնչառությունն է հոգնած ձյուների:Իմ եղանակը հնչում է, երգում:Ու երեկոյան, մութ, մառախլապատ,Ցուրտ երեկոյանԻմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ շիթ առ շիթԽամրած ճյուղերից թափվում է ներքև: ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ Խնձորի ծառ,Քո ճյուղքի մեջԹռչուններ կան և ստվերներ:Սլանում է իմ երազը,Լուսնից իջնում քամու թևին:Խնձորի ծառ:Կանաչել են քո ձեռքերը:Ճերմակ քունքերը հունվարիՄարտին էլ դեռ երևում են:Խնձորի ծառ…(Մարած քամի)Խնձորի ծառ…(Մի մեծ երկինք): ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ Կանաչ երկնքի կանաչ խորքերումԿանաչ աստղերի փայլեր կան կանաչ:Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:Ձուլվել են բարձր աշտարակներըՑուրտ մշուշներին:Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:Պատուհանները փակ են հիրավի:Կանաչ երկնքումԼողում են հարյուր վառ-կանաչ աստղերՈւ չեն նկատում հարյուր սպիտակԱշտարակները ծածկըված ձյունով:Եվ որպեսզի իմ տագնապներն ամենԹվան ավելի բուռն ու կենարար,Իմ տագնապները ես պիտի ներկեմԿարմիր ժպիտով:ԱՎԱՂՆոճու սև ստվերը տնքում է,Գիշերվա քամու դեմ օրորվում:(Ինձ մենակ թողեցեքԴաշտերում):Ամեն ինչ խզվել է աշխարհում,Ամեն ինչ լցվել է լռությամբ:(Ուզում եմ մեն-մենակ արտասվելԴաշտերում):Խարույկի, խարույկի սուր լույսիցՄութ հեռուն ընկել է վիրավոր:(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,Միայնակ,Մենավոր…): ԱՐՁԱԳԱՆՔ Առավոտն արդենԾաղկի պես բացվեց:(Հիշո՞ւմ եսԴողդոջ աղջամուղջը դու):Շապուհը լուսնի՝Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:(Հիշո՞ւմ եսՄաշվող հայացքն ամառվա): ԿՈՐԴՈՎԱՅԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈւՄ (Սովորական գիշերային տեսարան)Ծանրորեն իջավ գիշերը մռայլ:Տան լուսամուտներն ամուր փակեցինԵվ պաշտպանվեցին աստղերի լույսից:Սենյակում մեռած աղջիկն է քնել.Եվ կարմիր վարդն է թաքնվել նրաՍև մազերի մեջ:Եվ լուսամուտի վանդակի վրաՎեց սոխակ նրա կորուստն են ողբում:Եվ հեռանում եմ մարդիկ հառաչով:Եվ կիթառներն են քամու դեմ հնչում:ՀԻՄԱՐ ԵՐԳ- Մայրիկ,Ուզում եմ լինել մետաղից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի: 1912թ. ընտանիքի հետ- Մայրիկ,Ուզում եմ լինել կաթիլքից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի:— ԱսեղնագործիրԻնձ բարձի վրա:- Շատ լավ:Անպատճառ: ԱՂՋԿԱ ԱԿԱՆՋԻՆ Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել:Միայն նայեցիՔո աչքերի մեջԵվ տեսա. այնտեղ,Քեփյուռից, լույսիցՈւ բախտից հարբած,Օրորվում էինԵրկու ոսկի ծառ:Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել: ՆԱ ՄԵՌԱՎ ԼՈւՍԱԲԱՑԻՆ Գիշերն ունի չորս լուսինՈւ մի ծառ մենակ,Ծառի տակ մեն մի ստվեր,Ծառին՝ մեն մի հավք:Համբույրիդ հետքն է դեմքիս,Իսկ առուն հովինՀամբուրում ու չի թողնումՀետք բոլորովին:«Չէ» քո տվածն եմ տանումԻմ ափի մեջ տաք,Մոմե լիմոն է կարծես,Բոլորովին խակ:Չորս լուսին ու մեն մի ծառՈւնի գիշերս:Ասեղների վրա էԱռաջին սերս: ԵՐԲ ԻՋՆՈւՄ Է ԼՈւՍԻՆԸ Երբ ելնում է լուսինը,Զանգակները լռում,Պատկերվում է կածանըԱնանց թավուտներում:Երբ ելնում է լուսինը,Ծովն է հողին տիրում,Սիրտը հեռվում մոռացվածՄի կղզի է թվում:Ոչ ոք լուսնյակ գիշերով,Չէ, չի ուտում նարինջ,Խակ պտուղներ են ուտումԵվ պտուղներ սառած:Երբ ելնում է լուսինըԴեմքով միապաղաղ,Զամբյուղներում ողբում ենԴրամները արծաթ: ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԿՈւ ԼՈւՍԻՆ Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:Ուր էր թե հարավից գային հովերն արթուն,Փաթաթվեին բարդուն:Ուր էր թե ամեն սիրտ, ամեն մի սիրտ բերերՀառաչանքի ծիլեր:Ուր էր թե փռվեին տանիքների առաջՍտվերները կանաչ:Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:*Երեկոն իր խոր, խաղաղ կապույտովՄադրիգալներ է երգում նարինջին:Երգում է փոքրիկ քույրս կիսաձայն«Երկիրն ինչքան է նման նարինջի»:Լուսինն ասում է, լացը զսպելով.«Ես էլ եմ ուզում, որ նարինջ լինեմ»:«Բայց դա, զավակս, անհնարին է,Թեկուզ վարդագույն ու թարմ ես այդքան:Դու լիմոն անգամ չես կարող լինել:Ցավալի է շատ»: ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ Սարսափելի էԳիշերել մեռնող տերևների հետ,Սարսափելի է անպտուղ դաշտումՄնալ միայնակ.Ախ, եթե, եթեԻնձ չարթնացնես,Պաղ ես մնալու դու իմ սրտի մեջ:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվից հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:Քո մանյակի մեջԱրշալույսների փայլերն են պահված:Ինչո՞ւ ես թողնումԻնձ հեռու ճամփին:Դու կհեռանաս,Եվ իմ թռչունը լաց ու կոծ կանի,Խաղողի այգիննՉի լցվի հյութով:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:Եվ չես իմանա,Ձյունե իմ թիթեռ,Թե ինչքան պայծառ էին շողշողումԱստղերն իմ սիրո:Լուսայգն է բացվում,Անձրև է գալիս,Եվ չոր ճյուղերիցԲներն են թափվում:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում: