ՕՏՏՈ ՖՈՆ ԲԻՍՄԱՐԿ

Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի  տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի  կոչումով։ Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ յունկերների շահերի…