Երևանի Պաշտպանությունը

Երևանի պաշտպանությունը կասեցրեց թուրքերի սրընթաց առաջխաղացումը դեպի Սյունիք և Արցախ: 1724թ. գարնանը թուրքական բանակը ներխուժում է Արարատյան դաշտ: Նրան 40 օր դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները: Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի: Նույն թվականի հունիսին պաշարվում է Երևան քաղաքը: Երևանի պաշտպանության համար ոտքի է կանգնում…

Ազատագրական Զինված պայքարն Արցախում

Արցախի ազատագրական պայքարի նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին: 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծիցօգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական…