Ե.Չարենց-Բանաստեղծություններ

Այստեղ տեղադրել եմ այն բանաստեղշությունները Ե. Չարենցից որոնք ընթերցել եմ և ինձ շատ դուր են եկել: Մենք բոլորս Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր — Մոռանալով աշխարհային…

Եղիշե չարենց-կենսագրություն

Եղիշե Չարենց Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս`…

Իմ Ժամանակը-Արտակարգ Ռեժիմի ժամանակ

Ես գիշերները չեմ քնում դիտում եմ ֆիլմեր,սերիալներ,զբաղվում եմ ընթերցանությամբ,և քնում եմ միայն ցերեկները:Այս ռեժիմով ես խուսափում եմ տնից դուրս գալուց:Վիրուսից շատ չեմ վախենում բայց պահպանում եմ զգուշություն:Տնից դուրս եմ գալիս շատ հազվադեպ՝զբոսնելու ոչ մարդաշատ տեղերում,այգիներում:Դուրս եմ գալիս առեվտրի նպատակով միայն բժշկական ձեռնոցներով և դիմակով:Ամեն ինչ անելուց,ձեռքերս հաճախ լվանում եմ:Իսկ որպես զբաղմունք հաճախ տեսազանգով շբվում եմ…

Նախագիծ Բարձրագույն կրթություն

Իմ կարծիքով բարձրագույն կրթությունը պետք է ստանալ արտասահմանյան բուհերում որովհետև այնտեղի կրթությունը ավելի բարձր մակարդակի է: Արտասահմանյան դիպլոմ ստանալուց հետո շատ դռներ են բացվում մեզ համար բարձրաստիճան աշխատանքային տեղեր,բարձր կրթաթոշակ։Ես ցանկանում եմ բարձրագույն կրթությունը արտերկրում որպեսզի լավ մասնագետ դառնամ և իմ հետքը թողնեմ մարդկության մեջ,պիտանի լինելով մոլորակին`որտեղ ապրում ենք։Իսկ մինչ այդ ես կսովորեմ Թաթերական համալսարանի…

Առաջադրանք

 Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց._ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ…

Ֆեդերիկո Գարսիա Լորկա/Բանաստեղծություններ

ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԵՐԳԸ Կադիսից մինչև ՋիբրալթարԻնչ լավ է ուղին,Ծանոթ է ծովինՀառաչանքը իմ: Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:Կադիսից մինչև  է պատած իմ ուղին,Ծանոթ է հովտինՀառաչանքը իմ:Օ, աղջիկ, աղջիկ,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:Սևիլիայից մինչև ԿարմոնաԴանակներ չենք պահումՄենք մեր մոտ,Կտրելով սահում է լուսինըԵվ օդը ներկում է արյունով:Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:Անտերունչ աղի հանքերի կողքովՍեր իմ, անցնում եմ առանց քեզ,Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերովԻմ մեռած սիրո մասին կպատմես:Օ, տղա, տղա, խենթ խելառ,Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:Կադիս, խեղդում է քեզ ծովը,Կադիս, փոխիր քո ուղին,Կանգնիր Սևիլիա,Թե չէ կկորչի գետում քո հոգին:Օ, տղա,Օ, աղջիկ,Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկԵվ հրապարակում ինչ ցուրտ է:Թարգմանությունը՝ Հովհաննես Գրիգորյանի ԼՌՈւԹՅՈւՆ Լսիր, ընկեր, լռությունը:ԼռությունըԼիքն է կանչով ալիքներիԵվ լեռների արձագանքով:Լռությունըխոնարհել էԴեմքը հողին: Ու՞Ր ԵՍ ՓԱԽՉՈւՄ, ԳԵՏ — Ու՞ր ես փախչում, գետ:— Ես փափուկ հունովՓախչում եմ հեռու ափերը ծովի:— Իսկ դու, ծով, այդպես դու ու՞ր ես փախչում:- Փախչում եմ դեպի հորիզոնն ամպոտ -խաղաղ գետախորշ փնտրելով այսպես: — Զմրուխտյա բարդի, իսկ դու ի՞նչ կասես:— Ես ոչինչ, ոչինչ չեմ պատասխանի:Ես… դողում եմ, տես: ՀՐԱԺԵՇՏ Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:Ուրախ պատանին նարինջ է քաղում:(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:(Ես պատշգամբից լսում եմ նրան):Երբ որ ես մեռնեմ,Բաց թողեք դռներն իմ պատշգամբի: ԾՈՎԱՅԻՆ ԽԵՑԻ Այսօր ինձ տվին ծովային խեցի:Նրա մեջԱյն նույն ծովն էր աղմկում,Որը ծփում էր քարտեզի վրա:Իմ սիրտըԼցվեց ջրով, որի մեջՄութի, արծաթիՁկներ են լողում:Այսօր ինձ տվին ծովային խեցի: ԵՎՍ ՄԻ ԵՐԳ Քունը չքացավ-թռավ անհավետ…Մութ երեկոյան, անձրևի պահին,Իմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ օրորվում է ճյուղերից կախված:Խամրած դաշտերի և այգիներիՀաշտարարական պաղ տխրության մեջԻմ ձայնը լռեց, մարեց առհավետ,Ախ, քունը, քունը չքացավ անհետ:Աստված իմ, աստված: Առմիշտ, առհավետ:Թռչում է ձյունը հարթավայրերով,Ու վախենում է,Դողում է ինքնախաբեությունս,Թե կմոլորվի ամայի հեռվում,Կսուզվի մռայլ մշուշների մեջ:Ջրերն ինձ համար տխուր երգեցին,Քունը չքացավ — թռավ առհավետ:Ու՞ր է աշխարհը անսահման քնի,Ծնված անհաստատ մշուշների մեջ:Իսկ մշուշը ցուրտ, մշուշը — միայնՇնչառությունն է հոգնած ձյուների:Իմ եղանակը հնչում է, երգում:Ու  երեկոյան, մութ, մառախլապատ,Ցուրտ երեկոյանԻմ սիրտը այնպես լավ է հասկանումՈւշ աշնան խոնավ ողբերգությունը,Որ շիթ առ շիթԽամրած ճյուղերից թափվում է ներքև: ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ Խնձորի ծառ,Քո ճյուղքի մեջԹռչուններ կան և ստվերներ:Սլանում է իմ երազը,Լուսնից իջնում քամու թևին:Խնձորի ծառ:Կանաչել են քո ձեռքերը:Ճերմակ քունքերը հունվարիՄարտին էլ դեռ երևում են:Խնձորի ծառ…(Մարած քամի)Խնձորի ծառ…(Մի մեծ երկինք): ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ Կանաչ երկնքի կանաչ խորքերումԿանաչ աստղերի փայլեր կան կանաչ:Ինչպե՞ս անենք, որ սերը չմեռնի:Ի՞նչ կպատահի, ո՞վ գիտե արդյոք:Ձուլվել են բարձր աշտարակներըՑուրտ մշուշներին:Մենք ի՛նչ հնարքով տեսնենք իրարու:Պատուհանները փակ են հիրավի:Կանաչ երկնքումԼողում են հարյուր վառ-կանաչ աստղերՈւ չեն նկատում հարյուր սպիտակԱշտարակները ծածկըված ձյունով:Եվ որպեսզի իմ տագնապներն ամենԹվան ավելի բուռն ու կենարար,Իմ տագնապները ես պիտի ներկեմԿարմիր ժպիտով:ԱՎԱՂՆոճու սև ստվերը տնքում է,Գիշերվա քամու դեմ օրորվում:(Ինձ մենակ թողեցեքԴաշտերում):Ամեն ինչ խզվել է աշխարհում,Ամեն ինչ լցվել է լռությամբ:(Ուզում եմ մեն-մենակ արտասվելԴաշտերում):Խարույկի, խարույկի սուր լույսիցՄութ հեռուն ընկել է վիրավոր:(Ինձ մենակ թողեցեք դաշտերում,Միայնակ,Մենավոր…): ԱՐՁԱԳԱՆՔ Առավոտն արդենԾաղկի պես բացվեց:(Հիշո՞ւմ եսԴողդոջ աղջամուղջը դու):Շապուհը լուսնի՝Հոտավետ ցուրտ է սփռում չորսբոլոր:(Հիշո՞ւմ եսՄաշվող հայացքն ամառվա): ԿՈՐԴՈՎԱՅԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈւՄ (Սովորական գիշերային տեսարան)Ծանրորեն իջավ գիշերը մռայլ:Տան լուսամուտներն ամուր փակեցինԵվ պաշտպանվեցին աստղերի լույսից:Սենյակում մեռած աղջիկն է քնել.Եվ կարմիր վարդն է թաքնվել նրաՍև մազերի մեջ:Եվ լուսամուտի վանդակի վրաՎեց սոխակ նրա կորուստն են ողբում:Եվ հեռանում եմ մարդիկ հառաչով:Եվ կիթառներն են քամու դեմ հնչում:ՀԻՄԱՐ ԵՐԳ- Մայրիկ,Ուզում եմ լինել մետաղից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի: 1912թ. ընտանիքի հետ- Մայրիկ,Ուզում եմ լինել կաթիլքից:- Տղաս,Քեզ համար շատ ցուրտ կլինի:— ԱսեղնագործիրԻնձ բարձի վրա:- Շատ լավ:Անպատճառ: ԱՂՋԿԱ ԱԿԱՆՋԻՆ Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել:Միայն նայեցիՔո աչքերի մեջԵվ տեսա. այնտեղ,Քեփյուռից, լույսիցՈւ բախտից հարբած,Օրորվում էինԵրկու ոսկի ծառ:Ես քեզ ոչ մի խոսքՉուզեցի ասել: ՆԱ ՄԵՌԱՎ ԼՈւՍԱԲԱՑԻՆ Գիշերն ունի չորս լուսինՈւ մի ծառ մենակ,Ծառի տակ մեն մի ստվեր,Ծառին՝ մեն մի հավք:Համբույրիդ հետքն է դեմքիս,Իսկ առուն հովինՀամբուրում ու չի թողնումՀետք բոլորովին:«Չէ» քո տվածն եմ տանումԻմ ափի մեջ տաք,Մոմե լիմոն է կարծես,Բոլորովին խակ:Չորս լուսին ու մեն մի ծառՈւնի գիշերս:Ասեղների վրա էԱռաջին սերս: ԵՐԲ ԻՋՆՈւՄ Է ԼՈւՍԻՆԸ Երբ ելնում է լուսինը,Զանգակները լռում,Պատկերվում է կածանըԱնանց թավուտներում:Երբ ելնում է լուսինը,Ծովն է հողին տիրում,Սիրտը հեռվում մոռացվածՄի կղզի է թվում:Ոչ ոք լուսնյակ գիշերով,Չէ, չի ուտում նարինջ,Խակ պտուղներ են ուտումԵվ պտուղներ սառած:Երբ ելնում է լուսինըԴեմքով միապաղաղ,Զամբյուղներում ողբում ենԴրամները արծաթ: ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԿՈւ ԼՈւՍԻՆ Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:Ուր էր թե հարավից գային հովերն արթուն,Փաթաթվեին բարդուն:Ուր էր թե ամեն սիրտ, ամեն մի սիրտ բերերՀառաչանքի ծիլեր:Ուր էր թե փռվեին տանիքների առաջՍտվերները կանաչ:Լուսնի վրա մահվան ծանր քուն է գալիս,Բայց գարունը նրան հարություն է տալիս:*Երեկոն իր խոր, խաղաղ կապույտովՄադրիգալներ է երգում նարինջին:Երգում է փոքրիկ քույրս կիսաձայն«Երկիրն ինչքան է նման նարինջի»:Լուսինն ասում է, լացը զսպելով.«Ես էլ եմ ուզում, որ նարինջ լինեմ»:«Բայց դա, զավակս, անհնարին է,Թեկուզ վարդագույն ու թարմ ես այդքան:Դու լիմոն անգամ չես կարող լինել:Ցավալի է շատ»: ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԵՂԵԴԻ Սարսափելի էԳիշերել մեռնող տերևների հետ,Սարսափելի է անպտուղ դաշտումՄնալ միայնակ.Ախ, եթե, եթեԻնձ չարթնացնես,Պաղ ես մնալու դու իմ սրտի մեջ:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվից հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:Քո մանյակի մեջԱրշալույսների փայլերն են պահված:Ինչո՞ւ ես թողնումԻնձ հեռու ճամփին:Դու կհեռանաս,Եվ իմ թռչունը լաց ու կոծ կանի,Խաղողի այգիննՉի լցվի հյութով:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:Եվ չես իմանա,Ձյունե իմ թիթեռ,Թե ինչքան պայծառ էին շողշողումԱստղերն իմ սիրո:Լուսայգն է բացվում,Անձրև է գալիս,Եվ չոր ճյուղերիցԲներն են թափվում:Ու՞մ ծորուն ձայնն էՀեռավոր հեռվում հնչում այս ժամին:Սեր իմ: Քամին էԴռները բախում:

Մուշեղ Գալշոյան/Կանչը

Զորոն, որն արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն և հասկանում, թե ինչքան ժամանակ է կորցրել: Ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել… Երկուսն էլ՝ ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը, ծերունին չի…

Շառլ Բոդլեր/ստեղծագործություններ

Չարի ծաղիկներԱնբասիր բանաստեղծինՖրանսիական գրականության անզուգական հրաշագործին,իմ շատ սիրելի և շատ ակնածելի ուսուցչին և բարեկամինԹեոֆիլ Գոիթեին ամենախորին նվիրվածության զգացումներովձոնում եմ այս հիվանդագին ծաղիկները։ Ընթերցողին Խենթությունը, մեղքերը և արատները բոլորՀամակում են մեր հոգին և մեր մարմինը կրծում,Եվ մենք մեր մեջ հաճելի խղճի խայթ ենք սնուցում,Ինչպես աղքատն է սնում միջատներին ահավոր։ Մեր մեղքերը համառ են, մեր քավությունը՝ սնանկ,Խոստովանանքը մեր ողջ…

Գործնական աշխատանք-պատմվածք

  13․ Կարմիր  գլխարկը  մարսեցու  տեսանկյունից։  էրիկ  Բերն Մի  անգամ  մայրը  Կարմիր  Գլխարկին  ուղարկեց  անտառում  ապրող  տատիկին  կարկանդակներ  տանելու։  Ճանապարհին  աղջիկը  գայլի  հանդիպեց։  Հարց․  այդ  որ  մայրը  կուղարկեր  փոքրիկ  աղջկան  անտառ,  ուր  գայլեր  են  ապրում։  Ինչու՞  նա  ինքը  չտարավ  ուտելիքը,  կամ  չգնաց  աղջկա  հետ։  Եթե  տատիկն  այդքան  անօգնական  էր,  ինչու՞  էր  մայրը  թողել  նրան  միայնակ …