Սոցիալիզմ

on

Սոցիալիզմը տնտեսական և քաղաքական համակարգ է, ըստ որի հարստություն ստեղծելը, տեղափոխելը և առևտրի միջոցները պետք է վերահսկվեն աշխատավոր մարդկանց կողմից։ Սոցիալիզմի նպատակը սոցիալական արդարություն հաստատելն է։

Սոցիալիստները գտնում են, որ մարդու բնույթը ժամանակի ընթացքում կարող է փոփոխությունների ենթարկվել՝ լինելով սոցիալական էակ և ապրելով համայնքում, իսկ մարդն ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսական խնդիրները, եթե լինեն համայնքի ջանքերը։ Սոցիալիստական հասարակությունում մարդիկ պետք է առաջնորդվեն համայնքի շահով, պետք է բոլորը ջանք դնեն հասարակության նպատակները իրագործելու համար, այլ ոչ թե ամեն մեկն իրենը, որովհետև բոլորի ջանքերով համայնքը կարող է հաստել ավելի մեծ նպատակների և ունենալ ավելի մեծ շահեր։

Սոցիալիստական հասարակությունում մրցակցություն չպետք է լիներ, որովհետև այն կարող է առաջացնել ագրեսիա։ Ապրելով հավասարության մեջ աշխատավոր մարդիկ կհամագործակցեն իրար հետ և կունենան ավելի մեծ տնտեսական արդյունքներ, ավելի մեծ օգուտ, որը չէի լինի մրցակցության դեպքուն։ Սոցիալիստները կարծում են, որ պետք է վարձատրումը լինի բարոյական, այլ ոչ թե նյութական, որովհետև իրենց հասարակությունում պետք է ավելի կարևոր լինեն բարոյական ձեռքբերումները։ Նրանք իհարկե չեն հերքում նյութական բարիքների անհրաժեշտությունը և հավասարապես բաշխում են այն հասարակության անդամների մեջ։

Նյութական բարիքների բաշխումը պետք է լինի «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա կարիքի» (Կ. Մարքսն)։ Ունևոր մարդիկ պետք է հասարակությանը տան ավելի շատ նյութական բարիք և պետք է վերձնեն ավելի քիչ, քանի որ իրենք ունեն ավելի մեծ կարողություններ և ավելի քիչ կարիք։ Իսկ աղքատները պետք է օգտակար լինեն հասարակությանը իրենք հնարավորության չափով և ստանան ավելի շատ նյութական բարիք, քանի որ ունեն դրա կարիքը։

Սոցիալիստական հասարակությունում չպետք է լինեն դասակարգումներ՝ չկան հարուստներ և կառավարողներ, աղքատներ և կառավարվողներ, այլ բոլորը հավասար են, բոլորն ունեն մեկ շահ՝ հանրության շահը և բոլորն օգտվում են այդ շահից հավասարապես։ Այն ինչ պատկանում է մեկին պատկանում է նաև հանրությանը՝ բոլորին, բոլորը ունեն ամեն ինչից օգտվելու հավասար իրավունք։

Իմ կարծիքով սոցիալիզմի գաղափարները հիասքանչ են՝ բոլորն ունեն հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ, բոլորն ապրում են հավասար պայմաններում, բայց սոցիալիստական հասարակության միտքը զարգացվել է այլ ուղությամբ ու ստեղծել հասարակություն, որտեղ չկան անձնական սահմաններ և կա կեղծ հավասարություն։ Ունենալով սոցիալիստական հասարակություն, կունենանք մեծ տնտեսական օգուտներ՝ ըստ տեսության, բայց իրականությունն այն է, որ այն ինչ պատկանում է բոլորին՝ նյութական բարիքները, ոչ մեկին ամբողջությամբ չի պատկանում։ Մարդիկ գիտակցաբար աշխատում են համայնքի համար՝ չեն ստեղծում իրենց բարիքը այլ՝ իրենցը, հարևանինը և համայնքի մյուս բոլոր անդամներինը, այսպես ավելի քիչ է լինում մոտիվացիան աշխատելու։ Այսպիսի փորձ ունենք 20-90 ական թվականներին, երբ մարդիկ գնում էին «Աշխատանքի» և սուրճ էին խմում։ Իրականում այս արդյունքը ենթադրելի էր, որովհետև մարդը մեկ է ստանալու է այն ինչի կարիքն ունի, հասարակության մեծ կաթսայից վերձնելու է իրեն անհրաժեշտ բարիքները։ Սոցիալիզմի գաղափարներով մարդիկ պետք է շահագրգռված լինեն բարոյական տեսանկյուից, բայց քանի որ համակարգում չպետք է լինեն դասակարգումներ բարոյական խրախուսումները նույնպետս մեծ դեր չեն խաղում, բացի այդ մարդիկ բարոյական խրախուսումներով չեն կարող բավարարել իրենք կենցաղային կարիքները։

Ես կարծում եմ, որ Սոցիալիստական հասարակություն ստեղծելը եղել է փայլփլուն երազանք և այդպես կկարծեին բրեթե բոլորը, եթե ներկայացնեիր գաղափարը, բայց մարդկանց բնույթն այնպիսին է, որ ձգտում է ունենալ մեծագույն պգուտը փոքրագույն աշխատանքի արդյունքում, իսկ սոցիալիստական հասարակությունը տալիս է դա անելու բոլոր հնարավորությունները։ Հենց այստեղ էլ փլուզվել է այդ հասարակությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s