Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան.․
1) Փոքր Ասիայի հարավ-արևելքում
2) Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում
3) Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում
4) Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում
Որտե՞ղ է հրատարակվել Հ. Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն»
աշխատությունը.
1) Մոսկվայում
2) Վենետիկում
3) Վիեննայում
4) Պետերբուրգում
Որքա՞ն է եղել հայ կամավորների թիվը 1915 թ. վերջին և 1916 թ. սկզբին.
1) 5000
2) 10000
3) 12000
4) 6000
Ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսում թուրքական պատվիրակությունը
գլխավորում էր`
1) Ն. Նարիմանովը
2) Ք. Կարաբեքիրը
3) Յ. Քեմալը
4) Մ. Քեմալը
Հայոց ո՞ր արքան էր մեջբերման մեջ հիշատակված արքայի եղբայրը.
«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի,
Խաչենի և Փառիսոսի սահմաններում՝ ավելի քան իր եղբայրը, և չկար մեկը,
որ սարսափ պատճառեր Հայաստանին»:
1) Աբաս
2) Աշոտ II
3) Սմբատ II
4) Աշոտ III
Ո՞ր արքայի մասին է հույն պատմագիր Պոլիբիոսի ստորև բերվող
արտահայտությունը.
«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»:
1) Արտաշես I-ի
2) Երվանդ III-ի
3) Արտաշես II-ի
4) Տիգրան II-ի
Արևմտահայերի երկրորդ համագումարում ընտրված մարմինը, որ դիմեց
«Արարատյան Հանրապետության» կառավարությանը, կոչվում էր՝
1) Արևմտահայ ժամանակավոր կառավարություն
2) Արևմտահայ գործադիր մարմին
3) Արևմտահայ ազգային բյուրո
4) Արևմտահայ ազգային պատվիրակություն
Հողատիրության ինչպիսի՞ ձև էր պարգևականքը.
1) եկեղեցապատկան-վանքապատկան հողատիրություն
2) ժառանգական մասնավոր հողատիրություն
3) պայմանական հողատիրություն
4) առուվաճառքի ենթակա մասնավոր հողատիրություն
Ի՞նչ նշանակություն ունեցավ Մեծ հայրենադարձությունը Խորհրդային
Հայաստանի համար.
1) Խորհրդային Հայաստանում աճեց գործազրկությունը:
2) Վատթարացավ Խորհրդային Հայաստանի տնտեսական կացությունը:
3) Սփյուռքահայերն իրենց կապիտալ ներդրումներով շենացրին Խորհրդային
Հայաստանը:
4) Բարելավվեց ՀԽՍՀ ժողովրդագրական իրավիճակը:
Կասրե-Շիրինում կնքված պայմանագրի հետևանքով՝
1) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Սեֆյան Պարսկաստանի
տիրապետության տակ:
2) Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Սեֆյան Պարսկաստանի և
Օսմանյան կայսրության միջև:
3) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Օսմանյան կայսրության
տիրապետության տակ:
4) Հայաստանը կրկին վերաբաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան
Պարսկաստանի միջև:
Արգիշտի I-ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական
հաջորդականությամբ.
ա. արշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք — 783 մթա
բ. արշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա — 785-782 մթա
գ. Սևանա լճի ավազանի իշխանությունների միացումը Վանի թագավորությանը — (գահակալման ժամանակաշրջանում 786-764 մ.թ.ա.)
դ. հաղթարշավը դեպի Ալիշտու — 781 մթա
Գործիչների անունները hամապատասխանեցնել պատմական իրադարձություններին.
- Գևորգ Գառնեցի — զ. Կաթողիկոսական աթոռի հաստատումը
- Զաքարիա Ձագեցի — ա. Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնումը
- Կատրամիդե թագուհի — բ. Անիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը
- Անանիա Մոկացի — ե. Բագարան բերդաքաղաքում Աշոտ Բագրատունուն հայոց թագավոր օծելը Արգինայում
- Խոսրովանույշ թագուհի — գ. Շիրակավանի ժողովի հրավիրումը