Կատարեք առաջադրանքները, վերլուծեք պատասխանները
Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան.
1) Փոքր Ասիայի հարավ-արևելքում
2) Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում
3) Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում
4) Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում
Որտե՞ղ է հրատարակվել Հ. Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն»
աշխատությունը.
1) Մոսկվայում
2) Վենետիկում
✓3) Վիեննայում
4) Պետերբուրգում
Որքա՞ն է եղել հայ կամավորների թիվը 1915 թ. վերջին և 1916 թ. սկզբին.
1) 5000
- 2) 10000
3) 12000
4) 6000
Ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսում թուրքական պատվիրակությունը
գլխավորում էր`
1) Ն. Նարիմանովը
2) Ք. Կարաբեքիրը
- 3) Յ. Քեմալը
4) Մ. Քեմալը
Հայոց ո՞ր արքան էր մեջբերման մեջ հիշատակված արքայի եղբայրը.
«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի,
Խաչենի և Փառիսոսի սահմաններում՝ ավելի քան իր եղբայրը, և չկար մեկը,
որ սարսափ պատճառեր Հայաստանին»:
1) Աբաս
2) Աշոտ II
- 3) Սմբատ II
4) Աշոտ III
Ո՞ր արքայի մասին է հույն պատմագիր Պոլիբիոսի ստորև բերվող
արտահայտությունը.
«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»:
1) Արտաշես I-ի
2) Երվանդ III-ի
3) Արտաշես II-ի
- 4) Տիգրան II-ի
Արևմտահայերի երկրորդ համագումարում ընտրված մարմինը, որ դիմեց
«Արարատյան Հանրապետության» կառավարությանը, կոչվում էր՝
1) Արևմտահայ ժամանակավոր կառավարություն
- 2) Արևմտահայ գործադիր մարմին
3) Արևմտահայ ազգային բյուրո
4) Արևմտահայ ազգային պատվիրակություն
Հողատիրության ինչպիսի՞ ձև էր պարգևականքը.
1) եկեղեցապատկան-վանքապատկան հողատիրություն
2) ժառանգական մասնավոր հողատիրություն
- 3) պայմանական հողատիրություն
4) առուվաճառքի ենթակա մասնավոր հողատիրություն
Ի՞նչ նշանակություն ունեցավ Մեծ հայրենադարձությունը Խորհրդային
Հայաստանի համար.
1) Խորհրդային Հայաստանում աճեց գործազրկությունը:
2) Վատթարացավ Խորհրդային Հայաստանի տնտեսական կացությունը:
- 3) Սփյուռքահայերն իրենց կապիտալ ներդրումներով շենացրին Խորհրդային
- Հայաստանը:
4) Բարելավվեց ՀԽՍՀ ժողովրդագրական իրավիճակը:
Կասրե-Շիրինում կնքված պայմանագրի հետևանքով՝
1) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Սեֆյան Պարսկաստանի
տիրապետության տակ:
2) Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Սեֆյան Պարսկաստանի և
Օսմանյան կայսրության միջև:
- 3) Հայաստանն ամբողջությամբ ընկավ Օսմանյան կայսրության
- տիրապետության տակ:
4) Հայաստանը կրկին վերաբաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան
Պարսկաստանի միջև:
Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ թվարկված իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել հինգերորդը.
ա. Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեգյանի ընտրվելը կաթողիկոս
բ. Ստալինի «Մեծ բեկման տարին» հոդվածի հրապարակումը
գ. Հայաստանում գյուղացիության ճնշող մեծամասնության անդամագրվելը կոլտնտեսություններին
դ. «Նոր եկեղեցի» կազմակերպության պառակտիչ գործունեության դատապարտումը Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կողմից
ե. Դաշնակցության երիտասարդական միության «ինքնավերացման» համագումարը
զ. ՀԿ(բ)Կ կենտկոմի որոշումը Ս. Էջմիածնի վանքը փակելու, կաթողիկոսությունը վերացնելու մասին
Արգիշտի I-ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական
հաջորդականությամբ.
ա. արշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք
բ. արշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա
գ. Սևանա լճի ավազանի իշխանությունների միացումը Վանի թագավորությանը
դ. հաղթարշավը դեպի Ալիշտու
Գործիչների անունները hամապատասխանեցնել պատմական իրադարձություններին.
- Գևորգ Գառնեցի
- Զաքարիա Ձագեցի
- Կատրամիդե թագուհի
- Անանիա Մոկացի
- Խոսրովանույշ թագուհի
ա. Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնումը
բ. Անիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը
գ. Շիրակավանի ժողովի հրավիրումը
դ. Անիի զվարթնոցատիպ եկեղեցու կառուցումը
ե. Բագարան բերդաքաղաքում Աշոտ
Բագրատունուն հայոց թագավոր օծելը
զ. Կաթողիկոսական աթոռի հաստատումը
Արգինայում