Ժողովրդագրական հիմնախնդիր

on

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն: Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը:

Համամոլորակային հիմնախնդիրները ՝ արդիականության համամարդկային խնդիրներն են , որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։ Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ­չության ժողովրդագրական իրավիճա­կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության լայն տարածումը։ Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ։

Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.

  1. Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
  2. բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
  3. զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
  4. թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
  5. մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
  6. նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
  7. համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
  8. տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
  9. կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։

Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման համար ամենաբարձր մակարդակով հստակ քաղաքականություն մշակվեց Ռուսաստանում: 2001թ.  առաջադրանքներ դրվեցին Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ, նշվեցին դրանց իրագործման մեխանիզմները: Այս առումով Ռուսաստանն իրոք անհանգստանալու հիմքեր ուներ: Տարեկան կտրվածքով բնական աճը բացասական էր  600 հազար մարդով, և նման շարունակության պարագայում, ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական քաղաքականության մասնագետների, 2025թ. նրա բնակչության թիվը կկազմեր 130 մլն, իսկ 2050թ.` 110 մլն մարդ, որը Ռուսաստանի նման երկրի համար պարզապես կործանում է:Ուստի, ինչպես վկայում են վիճակագրական փաստերը, ազգային ծրագրի շրջանակներում ընդգրկված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերից ելնելով` յուրաքանչյուր երկրորդ երեխայի պարագայում 400 հազար ռուբլու հատկացումը տվել է իր առաջին դրական արդյունքները: Արդեն իսկ 5 մլն ռուս ընտանիք օգտվել է մայրական կապիտալի տրամադրած միջոցներից: 2012թ. սկսած Ռուսաստանում ծնունդները սկսել են գերազանցել մահերին, և բնական աճի ցուցանիշը դրական է: Բացի այս առաջին իսկ երեխայի ծնվելու պարագայում ՌԴ կառավարությունը յուրաքանչյուր երեխայի համար ամսական մոտ 170 դոլարին համարժեք գումար է հատկացնում:

2․ Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է եւ պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլեւ քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:

Հայաստանի Հանրապետությունում ևս շրջանառության մեջ է դրվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը, որով 1 մլն դրամ է նախատեսված յուրաքանչյուր երրորդ երեխայի ծննդյան համար, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ տրամադրվում է ծննդաբերության սերտիֆիկատ: 2016-2018թթ. ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության մեջ է ընդգրկված նաև երիտասարդ նորակազմ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու միջնաժամկետ ծրագիրը: Սակայն ընդունված հայեցակարգերը բավարար արդյունք չեն ապահովում, իսկ կյանքը ցույց է տալիս, որ հստակ ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է անկայուն աշխարհաքաղաքական գոտում, ունի ներքին և արտաքին բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Իսկ սրա արդյունքում Հայաստանում արձանագրվում է այն իրողությունը, որ մեր երկիրը կարող է դասվել վերարտադրողական տեսանկյունից անկարողունակ երկրների շարքում, որը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը:

Մի խոսքով՝հիմնվելով համամոլորակային խնդիրներին լուծումներ գտնող երկրների փորձի վրա,խելամիտ օգտագործելով հնարավորությունները պետք է միավորվել համաշխարհային հասարակության հետ ու քայլ առ քայլ մոտենալ այն կետին որտեղ մոլորակի ու մարդկանց շահերը համընկնում են:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s