Սղնախներ

on

Ղարաբաղի հինգ մելիքություններից յուրաքանչյուրն ունեցել է մեծ և փոքր սղնախներ, որոնց մի մասը (Դտիչ-Դորոզ, Ջրաբերդ, Կաչաղակաբերդ, Շիկսսար-Քպրագլուխ-Շոշ) հայտնի բերդ-ամրոցներ են եղել դեռևս վաղ միջնադարում։ Կառուցվել են նաև նորերը (Գյուլիստան, Ավետարանոց, Քոչիզ)։

Սղնախների զինական ուժերը գլխավորել է Մեծ սղնախը՝ Եսայի Հասան-Ջալալյանի և Ավան Յազբաշու գլխավորությամբ։ Մեծ սղնախը զորքեր է ունեցել նախ Ջրաբերդում, որտեղ 721 թվականի գարնանը ջախջախված ավարառու լեռնականները նահանջել են Կուրի ձախ ափը։ Հետագայում Մեծ սղնախի դերը փոխանցվել է Քարագլխին (Շոշի բերդ)։

 1724 թվականի գարնանը Ավան Ցուզբաշին 2 հազարանոց զորախմբով Շոշից օգնության է շտապել Սյունիք, որտեղ թուրքական լծի դեմ պայքարը գլխավորում էր Դավիթ Բեկը։ 1725 թվականին սղնախները ոչնչացրել են Վարանդա գավառ ներխուժած թուրքական մի խոշոր զորաջոկատ։ 1726 թվականի աշնանը Մեծ սղնախը՝ Շոշի բերդը, ծանր մարտերում զգալի կորուստներ է պատճառել թուրքական բանակին և հարկադրել նահանջել։ 

Պարսկաստանում առաջացած քաղաքական խառնաշփոթությունից օգտվելով՝ լեռնային լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը: Այդ հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում էին: Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը: Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ Ավան և Թարխան հարյուրապետները: Արցախահայության պայքարի ոգեշնչողն ու մելիքություններն իրար հետ միավորողը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր: Արցախում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ, որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները: Հայկական այդ ուժերը կարող էին վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր: Դա կարևոր հանգամանք էր հայկական պետականության կորստից հետո ընկած երկար ժամանակաշրջանի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s