Դաս 1
1.Ինչու է անհրաժեշտ հասրակական կարգավորումը:
Քանի որ մարդկանց և նրանց խմբերի միջև առկա են շահերի հասկասություններ:
2.Ինչպես են սահմանվում և կենսագործվում իրավունքի նորմերը:
Իրավունքի նորմը սահմանվում կամ սանկցիավորվում է պետության կողմից, ունի վերապահող պարտադրող բնույթ՝ մի կողմից վերապահում է գործողությունների ազատությունը ուղղված սուբյեկտների օրինական իրավունքների բացահայտմանը, մյուս կողմից իրավունքի նորմը պարտադրում է կատարել կամ չկատարել որոշակի գործողություններ՝ սահմանափակելով որոշ մարդկանց ազատությունը։ Իրավական նորմի կենսագործումը անհրաժեշտության դեպքում ապահովվում է հարկադրանքի միջոցով։ Իրավունքի նորմերը հանդես են գալիս որպես հասարակական հարաբերությունների տիպային կարգավորիչներ, որում էլ կայանում է նրանց սոցիալական բնույթը։
3. Որոնք են իրավական կարգավորման համակարգի տարրերը:
Հիպոթեզ — իրավական նորմի տարր է, որում ցույց է տրվում, թե ինչպիսի պայմաններում պետք է ղեկավարվել տվյալ կանոններով։ Այստեղ շարադրված են այն փաստացի հանգամանքները, որի առկայության դեպքում անձանց մոտ ծագում են իրավաբանական իրավունքներ։
Դիզպոզիցիա — իրավական նորմի տարր, է որում ցույց է տրվում, թե ինչպիսին կարող է կամ պետք է լինի վարքը հիպոթեզում նախատեսված պայմանների առկայության դեպքում։ Դիզպոզիցիան բացահայտում է անձի իրավաբանական իրավունքների և պարտականությունների բովանդակությունը։
Սանկցիա — իրավական նորմի տարր է, որում սահմանվում է, թե ինչպիսի պետական տույժի միջոցներ կարող են կիրառվել դիզպոզիցիայում նշված օրենքները խախտելու դեպքում։
4.Որն է իրավունքի նորմերի կենսագործման երաշխիքը:
Ոչ միայն իրավունքը ստեղծելիս, այլև դրական իրավունքը կենսագործելիս պարտադիր է դրանց համապատասխանությունն իրավունքին, դրա էությանը: