Գործնական աշխատանք

on

Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

1.Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային:

2.Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը:

Հեռու գարունքին, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը:

3.Հանավանքից մի շինական, պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա-

Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:

4.Տատի այդ տարօրինակ  պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա:

Տատի այդ տարօրինակ  պատմությունը ազդեց երեխայի վրա:

5.Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է  , առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  ԼառՄարգարին:

6.Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

Լուսնյակ գիշերներին ԼառՄարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:

—Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:

2.Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են:

3.Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:

4.Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:

5. Գյուղ չհասած՝բոլորը գիտեին նրա հետ պատահածը:

6. Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:

7. Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:

  1. Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին
  2. Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
  3. Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
  4. Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
  5.  Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
  6. Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s