Բութի կետադրությունը

on

Բութը դրվում է`
1.   Բացահայտյալի վրա` բացահայտչից տրոհելու համար.
Գալիս էր  նշանավոր մարդը` Անդրանիկը:
2.   Նախադաս և հետադաս տրոհված դերբայական դարձվածների և նախադասության հիմնական մասի միջև. Խմբի ավագ դառնալով` նոր խստություններ էր բանեցնում։
3.   Հետադաս բազմակի կամ ծավալուն որոշչից առաջ.
Մի ճերմակ ամպ` թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ  (Ա. Բակունց):
4.   Տրոհվող հետադաս հատկացուցիչներից առաջ.
Վերջապես կան և կարոտի հնչյուններ` վերադարձի և վերջին հույսի (Ա. Բակունց):
5.   Ի, ըստ, հանդերձ, համաձայն, հակառակ, համապատասխան, համեմատ, փոխանակ, փոխարեն, շնորհիվ, ի հեճուկս, չնայելով, չնայած և այլ կապերով ձևավորված հիմունքի և զիջման նախադաս ու հետադաս պարագաների և նախադասության մյուս անդամների միջև.
Իրենց ամենօրյա սովորության համաձայն` վայր են իջնում (Րաֆֆի):

Կետադրե՛ք բութի կետադրության առաջին հինգ կետերին վերաբերող հետևյալ մի քանի նախադասությունները.
1. Ես սիրում էի նրան ՝ այդ ավազակապետի աղջկան:
2. Նա՝ այդ մուրացկանը իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի՝ սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը՝ մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը ՝Աշտարակից եկած շտապում էին:
6. Գիրքը՝ դասախոսական սեղանին դրված փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով՝ Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին, այգին ՝անձրևոտ աշնան ու  վառ գարնան:

օրինակներ՝

Մի ճերմակ ամպ՝թափանցիկ ու անձև,հանդարտ լողում էր լազուրի մեջ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s