ԻՆքնակենսագրություն

Ողջույն

Ես Դավիթն եմ: Ուրախ եմ,որ ձեզ հետաքրքրել է իմ կենսագրությունը և դուք կարդում եք այն:

Մինչև 9-րդ դասարանը ես սովերել եմ ՝ Ա. Բլոկի անվան N 122 դպրոցում: Ուսումս շարունակել Երևանի Պետական Հումանիտար քոլեջում:

Ուսման հետ համատեղ սովորել եմ Աբել Աբելյանի դերասանական ստուդիայում և խաղացել դերեր թատրոնում և ֆիլմերում: Նաև ավարտել Գայանե Փայտյանի TV ideal հաղորդավարական դպրոցը: Բազմիցս մասնակցել եմ մոդելային ցուցադրությունների և 2017թ. ի Top model Armenia գեղեցկության մրցույթին, և ստացել գլխավոր մրցանակ:

Ազատ ժամանակ սիրում եմ նայել աստղերին, և լսել երաժշտություն: Այն ինձ օգնում է կյանքում պահպանել հավասարակշռությունը, և օգնում է հանգիստ նայել ամեն ինչին: Տանը կարդում եմ գիտաֆանտաստիկ գրքեր, թարմացնում իմ բլոգը և մնացած ազատ ժամանակս տրամադրում երեկոյան զբոսանքին:

Կյանքիս մի մասը անցկացրել և անցկացնում եմ ճանապարհորդելով: Հայրս տուրիզմի մասնագետ է,և ինձ դեռ վաղ տարիքից իր հետ տանում էր արշավների, որտեղից էլ ծնվեց ճանապարհորդելու իմ սերը:

Նաև սիրում եմ լուսանկարել, հիմնականում բնությունը, որը լի է հետաքրքիր և աննման տեսարաններով:

Ես միշտ շարժվում եմ դեպի ապագա: Կյանքիս ընթացքում երբեք ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին, և շարժվում դեպի իմ նպատակը: Ինչպես ասում էր Վիլյամ Շեքսպիրը ՝ <<Եթե մարդ առաջ չգնա դեպի իր նպատակը, նպատակը ետ կգնա>>:

Ես սիրում եմ ասիական երկրների մշակույթը՝ Կորեայի,Ճապոնիայի,Չինաստանի…

Իմ ամենամեծ նպատակն է մեկնել Կորեա և տեսնել այն իր ողջ հմայքով և համտեսել իրենց համեղ ծովամթերքները:

Այսպիսով այսքանը իմ մասին,ինձ հետ հաղորդակցվելու համար գրեք իմ Էլ փոստին՝ Davitgrigoryan@mskh.am

Շնորհակալություն

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s